Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Սեղմակապ ծննդաբերությունից հետո. morevmankan

Սեղմակապ ծննդաբերությունից հետո. morevmankan

Հետծննդաբերական սեղմակապերն օգնում են ծննդաբերությունից հետո արգանդի կրճատման արագացմանը: Դա հատկապես ակտուալ է կեսարյան հատումից հետո: Այդպիսի սեղմակապը ֆիքսում է հետվիրահատական կարերը, պահում է որովայնի առաջային պատի մկանները և հանում է ծանրաբեռնվածությունը ողնաշարից: Բնական ծննդաբերության ժամանակ նույնպես սեղմակապն օգնում է ամրացնել մկանները, վերադարձնել նրանց տոնուսը և թույլ չտալ աղիների իջեցում:

Ունիվերսալ սեղմակապերից բացի կան հետծննդաբերական այլ սեղմակապեր ևս:

Սեղմակապ-գոտի

Լայն ժապավեն-գոտին սեղմում է որովայնը և, որոշ չափով, իրանը, այն առջևում ամրացվում է կպչուկներով: Երբեմն կողմնային հատվածներում լինում են հատուկ ամրակներ` սեղմման աստիճանի կարգավորումների համար: Այսպիսի սեղմակապը կարելի է հագնել արդեն ծննդաբերությունից մի քանի ժամ անց: Ճիշտ է, այն այնքան էլ հարմար չէ տաբատի տակ կրելու համար, որովհետև կարող է շարժումների ժամանակ տեղաշարժվել դեպի վեր:

Հետծննդաբերական սեղմակապ-վարտիքն ունի որովայնի շրջանում հատուկ ներդիր, որը ոչ միայն թաքցնում է որովայնը, այլ նաև ընդգծում է իրանը և շատ հարմարավետ է: Որոշ մոդելներում նախատեսված են կողքերից կամ ներքևից ամրակներ, որոնք հեշտացնում են զուգարան գնալու գործընթացը, ինչպես նաև օգնում են կարգավորել որովայնի սեղմման աստիճանը:

Սեղմակապ-վարտիքները սեղմիրանի (կորսետ) տեսք ունեն՝ ներքին տարբեր երկարության ներդիրներով: Այս սեղմակապը մարմնին ավելի բարեկազմ տեսք է տալիս: Հանդիպում են նաև մինչև ծնկները հասնող սեղմակապ-տաբատներ. դա նույնպես արտաքուստ նրբագեղ է ցույց տալիս:

Ուշադրություն դարձրե՛ք.

  • Ինչպես հղիության սեղմակապերը, սրանք նույնպես ցանկալի է հագնել պառկած, այդ կերպ որովայնի մկանները առավելագույնս թուլանում են և արդյունավետորեն ֆիքսվում:
  • Հետծննդաբերական սեղմակապներ կրելն ունի իր հակացուցումները՝ կեսարյան հատումից հետո ոչստանդարտ կարեր, երիկամների և ստամոքս-աղիքային համակարգի պաթոլոգիաների առկայություն, մաշկային և ալերգիկ հիվանդություններ:


Ինչպե՞ս ընտրել

  • Սեղմակապը ցանկալի է գնել դեղատնից կամ ապագա մայրերի համար մասնագիտացված խանութից, որտեղ կօգնեն խորհրդատվությամբ:
  • Կչափեն ազդրերի, որովայնի տրամագծերը, կընտրեն ամենահամապատասխան տարբերակը և ցույց կտան, թե ինչպես պետք է այն հագնել և հանել: Գնելուց առաջ անպայման փորձեք սեղմակապը:
  • Ցանկալի է ընտրել բնական հյուսվածքից՝ բամբակյա սեղմակապ: Սակայն հնարավոր չի լինի առանց արհեստական թելիկների (միկրոֆիբրա կամ էլաստին), քանի որ դրանց շնորհիվ է գործվածքն առաձգականություն ստանում:
  • Ավելի լավ է հրաժարվել նախկին հղիության ժամանակ օգտագործած սեղմակապից: Նրա գործվածքն արդեն ձգվել է և կարող է արդյունավետ կերպով չպահել որովայնը:
  • Հետծննդյան սեղմակապը պետք է համապատասխանի հագուստի չափին, որը մայրը հագել է նախքան հղիությունը: Եթե նա հղիության ժամանակ քաշն ավելացրել է 12 կգ-ից ավելի, ապա սեղմակապը պետք է ընտրել 2-3 չափով ավելի:
  • Սեղմակապի համապատասխանության նշանն այն է, որ դրանով հարմարավետ եք զգում:
  • Լավ սեղմակապը հեշտ է հագնել, նկատելի չէ հագուստի տակից, ամրակները և կարերը անհարմարություն չեն պատճառում:


#սեղմակապ #բանդաժ #հղիություն #մորևմանկան #ծննդաբերություն
Մաշտոցի պողոտա 22, Երևան, Հայաստան

Սկզբնաղբյուր. morevmankan
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ